Եվրոպական խորհրդարանը մշտական ներկայացուցչություն է բացում Կիևում:
«Նպատակն է ցուցաբերել քաղաքական ներկայություն, խորացնել երկխոսությունն Ուկրաինայի հետ և ամեն օր համատեղ աշխատել», - Ռադայում իր ելույթի ժամանակ հայտարարել է Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան:
«Մենք այստեղ ենք ձեզ հետ և կմնանք այստեղ։ Մենք սպասում ենք, որ պատժամիջոցների 19-րդ փաթեթը շատ շուտով կընդունվի», - ասել է նա։