Սերբական լրատվամիջոցները հաղորդում են, որ Սերբիայի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին խաղացող Դեյան Միլովանովիչը մահացել է 41 տարեկան հասակում՝ սրտի կաթվածից Բելգրադի «Ցրվենա Զվեզդա» ակումբի վետերանների համար ընկերական խաղի ժամանակ։ Փոխանցում է РИА Новости Спорт-ը:
Ըստ աղբյուրների՝ 41-ամյա ֆուտբոլիստը հանկարծակի ուշաթափվել է խաղադաշտում՝ սրտի կանգի պատճառով։
Նրան շտապ տեղափոխել են հիվանդանոց, որտեղ, չնայած ինտենսիվ թերապիային, մահացել է երկրորդ սրտի կաթվածից հետո։
Միլովանովիչն իր կարիերայի զգալի մասն անցկացրել է իր հարազատ քաղաքի «Ցրվենա Զվեզդա» ակումբում։
2008-ից 2010 թվականներին նա խաղացել է Ֆրանսիայի «Լենս»-ում։ Նա նաև խաղացել է սերբական «Վոժդովաց»-ում և հունական «Պանիոնիոս»-ում։