Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը Աստանայում հանդիպել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի հետ։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Հանդիպումը տեղի է ունեցել Համաշխարհային և ավանդական կրոնների առաջնորդների 8-րդ համագումարի շրջանակում:
Սեպտեմբերի 16-18-ն Աստանայում անցկացվող համագումարին ավելի քան 60 երկրների հոգևոր առաջնորդ է մասնակցում։ Համագումարի թեման է «Կրոնների երկխոսություն. սիներգիա հանուն ապագայի»: