Գելենջիկի մոտ գտնվող Սև ծովի ափին անտառային հրդեհը 23 մարդու է արգելափակել, ՏԱՍՍ-ինհայտնել են Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունից։
«Խիստ ծխի պատճառով Սև ծովի ափին՝ անտառային հրդեհի գոտում, հանգստացող 23 մարդ կտրվել է տարհանման ուղիներից։ Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության փոքր նավերի պետական տեսչությունը նավակ է ուղարկել նրանց անվտանգ վայր տեղափոխելու համար», - հայտնել են Արտակարգ իրավիճակների նախարարությունից։