Foto

ՀՀ դիվանագետները ծանոթացել են Հայաստան-Իրան սահմանագծի անցակետի կամրջի կառուցման ծրագրերին

Դեսպանաժողովի ընթացքում կազմակերպվել է ԱԳՆ կենտրոնական ապարատի և դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների այցելություն Սյունիքում նոր կառուցվող մի քանի ենթակառուցվածքներ։ Հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։

Մասնավորապես, ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը ՀՀ դիվանագետներին ներկայացրել է Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքի հարավային հատվածում իրականացվող աշխատանքները՝ ներառյալ Ագարակ-Քաջարան ճանապարհահատվածի նոր թունելի և կամուրջների կառուցման ընթացքը։

Հայաստան-Իրան սահմանագծին դիվանագետները ծանոթացել են անցակետի ընդլայնման, երկրորդ կամրջի կառուցման ծրագրերին։