Թուրքիայի փոխնախարար Ջևդեթ Յըլմազը արձագանքել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի 1915-ի Հայոց ցեղասպանության վերաբերյալ հայտարարություններին՝ դրանք որակելով «դժբախտ և որևէ ուժ չունեցող», հայտնում է Ermenihaber.am-ը։
Յըլմազը նշել է, որ Նեթանյահուն իրականում պետք է պատասխան տա Գազայում իրականացվող «բացահայտ ցեղասպանության» համար։
Նա ընդգծել է, որ Թուրքիան շարունակելու է բարձրաձայնել Պաղեստինի ժողովրդի ներկայիս իրավիճակը բոլոր դիվանագիտական հարթակներում՝ կոչ անելով «մարդկության համախմբման»։