Foto

Ադրբեջանական մամուլը նոր դավադրություն է փնտրում Կիևում Ադրբեջանի դեսպանատան մոտ հարձակման մեջ

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը գրում է․

«Օգոստոսի 28-ին, մոտավորապես գիշերվա ժամը 3-ին, Ուկրաինայի մայրաքաղաք Կիևը ենթարկվել է հրթիռային և անօդաչու սարքերի հարձակումների։ Մեկ հրթիռի պայթյունի հետևանքով, որն իրականացվել է Ադրբեջանի դեսպանատան շենքի մոտ, շենքը վնասվել է»։ Այս մասին ասվում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Այխան Հաջիզադեի հայտարարությունում։

Նրա խոսքով՝ վնասվել են դեսպանատան որոշ պատուհանների ապակիները, իսկ հյուպատոսական բաժնի շենքի տանիքին առաջացել են ճաքեր։ Դիվանագիտական առաքելության աշխատակիցներից ոչ ոք չի տուժել։ Դեսպանատունը շարունակում է իր գործունեությունը, իսկ ադրբեջանական մամուլն էլ նոր դավադրություն է փնտրում այս գործողությունների մեջ․․․»։