Foto

Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով կմեկնի Ղրղզստան

Հայաստանի ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով կմեկնի Բիշքեկ (Ղրղզական Հանրապետություն), այս մասին տեղեկանում ենք ԱԺ նախագահի՝ գործուղման վերաբերյալ կարգադրությունից:

Պատվիրակությունը Բիշքեկ կգործուղվի սեպտեմբերի 3-6-ը:

Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակության կազմում են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Հայաստան-Ղրղզստան բարեկամական խմբի ղեկավար Ալեքսեյ Սանդիկովը, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Ավետիսյանը: