Foto

Մասիսում բախվել են 2 «Mercedes». կա տուժած

Այսօր՝ հուլիսի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 13:20-ի սահմաններում Մասիս քաղաքի Հերացի և Արարատյան փողոցների խաչմերուկում բախվել են Արարատի մարզի բնակիչներ 40-ամյա Արմեն Գ.-ի վարած «Mercedes» մակնիշի և 22-ամյա Արամ Ս.-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները: 
 
Վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Մասիս» բժշկական կենտրոն: 
 
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ պարզվում է վիրավորի ինքնությունը: