Մեկ ամսվա ընթացքում այդ նամակի բովանդակությունը ՀԷՑ-ի համար չի բացվել և քննարկումներ չեն եղել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀԷՑ-ի գլխավոր տնօրենի ԺՊ Դավիթ Ղազինյանը։
«Նամակում ասվում էր, որ եթե այս-այն հարցը չլուծվի, կգնանք պետականացման։ Հաշվի առնելով մյուս տարվա ընտրությունները՝ այս պրոցեսը քաղաքական է։ 6,800 աշխատակից ունենք, հիմնավոր կասկածներ կան, որ այդքան մարդու իրենց կողմ թեքելու խնդիր կար»,-հավելել է Ղազինյանը։