Foto

Ամեն ստորության ու նենգության ընդունակ վարչապետը դիվային քայլեր է անում. հայ ժողովուրդը դեռ կասի իր խոսքը. Տեր Քերովբե

ՀՀ վարչապետի ասուլիսը ոչ այլ ինչ էր, քան կեղծիքով, զավեշտով, մանիպուլյացիայով ու գռեհկաբանությամբ լեցուն խոսույթ, այս մասին հայտարարել է Մոսկվայի Սբ. Պայծառակերպություն եկեղեցու հոգևոր սպասավոր՝ տեր Քերովբե քահանա Բարսեղյանը։

«Թերևս, մեզ ծանոթ է վարչապետի այս նկարագիրը, որը նաև փորձում է աստվածաբանի ու քրիստոնյայի բարի կերպար ստեղծել՝ ասելով, թե Հայ Եկեղեցու հետևորդ է և Հիսուս Քրիստոսն իր իդեալն է:

Պարզաբանում ենք, թե ինչ է նշանակում լինել Հայ Եկեղեցու հետևորդ.

Ա․ անձը պետք է մկրտված լինի Հայ Եկեղեցում,

Բ․ անվերապահորեն ընդունի Հայ Եկեղեցու դավանությունը,

Գ․ ընդունի Հայ Եկեղեցու նվիրապետությունը (հոգևոր իշխանությունը),

Դ․ Սուրբ Պատարագի միջոցով մշտապես հաղորդության մեջ լինի Մեր Տեր Հիսուս Քրիստոսին:

ԻրենՀայԵկեղեցուհետևորդհամարողվարչապետը ե՞րբէ վերջին անգամ մասնակցել Սուրբ Ծննդյան կամ զատկական պատարագներին, տարվա մեջ քանի՞ անգամ է հաղորդակից եղել Տիրոջ կենդանարար մարմնին և արյանը։ Չէ որ Ավետարանն է պատվիրում․ «Ճշմարիտ եմ ասում ձեզ, եթե չուտեք մարդու Որդու Մարմինը և չըմպեք նրա արյունը, ձեր մեջ կյանք չեք ունենա» (Հովհ․ 6․ 54):

Հայհասարակությունը տեղյակչէ, հետևաբար նա ոչ միայն անհաղորդ է Հիսուս Քրիստոսին, այլև դուրս է Հայ Եկեղեցուց:

Նմանմարդկանցհամարէ Հակոբոս առաքյալն ասում. «Դու հավատում ես, որ մեկ է Աստված․ լավ ես անում։ Դևերն էլ են հավատում և դողում»։

Զարհուրելի ու եղկելի, ամեն ստորության ու նենգության ընդունակ, ոչ մի սրբություն չունեցող վարչապետն ամեն օր իր գրառումներով ու անօրինական գործողություններով դիվային քայլեր է անում և դրանք փաթեթավորում ազգային շահավետ գաղափարախոսությամբ:

Զորօրինակ ասուլիսը, բայց հայ ժողովուրդն արթուն է ու դեռ կասի իր խոսքը»,- նշել է Տեր Քերովբեն։