Foto

Կարևորել ենք Հայաստանի և Բուլղարիայի միջև հարաբերությունների զարգացումը․ ԲՏԱ նախարար

Սոֆիա աշխատանքային այցի շրջանակում պաշտոնական հանդիպումները եզրափակվեցին Բուլղարիայի փոխվարչապետ, տրանսպորտի և կապի նախարար Գրոզդան Կարաջովի հետ հանդիպմամբ։ Այս մասին հայտնում է ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը։

«Հանդիպման ընթացքում երկուստեք կարևորել ենք Հայաստանի և Բուլղարիայի միջև հարաբերությունների զարգացումը` ընդգծելով տրանսպորտի և ենթակառուցվածքների, կապի, հեռահաղորդակցության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում համագործակցությունը շարունակելու երկկողմ պատրաստակամությունը։ 

Իմ խոսքում երախտագիտությունս եմ հայտնել հյուրընկալության և կառուցողական քննարկումների համար՝ կարևորելով միջկառավարական հանձնաժողովի շրջանակում կայացած երկխոսության արդյունավետությունը։

Քննարկումներն ավարտվեցին միջազգային ավտոմոբիլային փոխադրումների մասին գործող համաձայնագրում փոփոխության վերաբերյալ արձանագրության ստորագրման արարողությամբ: Հայկական կողմից արձանագրությունը ստորագրեց ՏԿԵ նախարարի տեղակալ Վարդան Կոստանյանը, բուլղարական կողմից՝ փոխվարչապետ, տրանսպորտի և կապի նախարար Գրոզդան Կարաջովը»,- գրել է նա։