ԱՄՆ Պաշտպանության նախարարությունը կսկսի շտապ հետաքննություն՝ պարզելու համար, թե արդյոք Microsoft-ը Չինաստանից ինժեներների է ներգրավել ՊՆ համակարգերի սպասարկման և վերահսկման գործընթացում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը՝ արձագանքելով սենատոր Թոմ Քոթոնի բարձրացրած մտահոգություններին։
«Լիովին համաձայն եմ սենատորի հետ։ Մեր թիմը արդեն շտապ զբաղվում է այս հարցով։ Օտարերկրյա ինժեներներին՝ ցանկացած երկրից, ներառյալ Չինաստանը, երբեք չպետք է թույլատրվի սպասարկել կամ մուտք գործել պաշտպանության նախարարության համակարգեր», – գրել է Հեգսեթը իր X-ի էջում։