Foto

Բերման են ենթարկել ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանին

Քիչ առաջ ոստիկանության Երևան քաղաքի վարչություն է բերման ենթարկվել քաղաքական գործիչ, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը, ով վերջին շրջանում խիստ քննադատության է ենթարկում Նիկոլ Փաշինյանին: Այս մասին գրում է «Հրապարակ»-ը։

«Մենք կապվեցինք նրա որդու` Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանի հետ, նա մեզ պատմեց, որ ոստիկանները գնացել են իրենց տուն, միայն մայրն է եղել տանը, սպասել են մինչեւ հայրը գնացել է տուն եւ հորը տարել են Երեւանի վարչություն։

Իսկ թե ինչի համար են տարել, որն է բերման ենթարկելու առիթը, Հակոբյանն ասաց` չգիտի. «Մի պոռնկություն հորինած կլինեն»»,-գրում է կայքը։