Foto

TNT Sports-ը թարմացրել է Ոսկե գնդակի հավակնորդների վարկանիշային աղյուսակը

Հայտնի TNT Sports պորտալը հրապարակել է 2025 թվականի «Ոսկե գնդակի» հիմնական հավակնորդների նոր վարկանիշային աղյուսակը՝ հուլիսի կեսերի դրությամբ։

ՊՍԺ-ի պորտուգալացի կիսապաշտպան Վիտինյան, որը գլխավորում էր հունիսյան թարմացումը՝ փարիզցիների հետ նվաճելով ոսկե թրեբլ և Պորտուգալիայի հավաքականի հետ՝ Ազգերի լիգան, նահանջել է 2-րդ տեղ։

Փարիզյան գրանդի ֆրանսիացի հարձակվող Ուսման Դեմբելեն, որը երկար ժամանակ գլխավորում էր այս վարկանիշը, այժմ իջել է 4-րդ հորիզոնական։ Այս պահին վարկանիշային աղյուսակը գլխավորում է «Բարսելոնայի» իսպանացի հարձակվող Լամին Յամալը։

TNT Sports-ի վարկածով 2025 թվականի «Ոսկե գնդակի» թոփ 10 հավակնորդներն են՝

  1. Լամին Յամալ – «Բարսելոնա»
  2. Վիտինյա – ՊՍԺ
  3. Քոուլ Պալմեր – «Չելսի»
  4. Ուսման Դեմբելե – ՊՍԺ
  5. Ռաֆինյա – «Բարսելոնա»
  6. Նունու Մենդեշ – ՊՍԺ
  7. Աշրաֆ Հակիմի – ՊՍԺ
  8. Մոհամեդ Սալահ – «Լիվերպուլ»
  9. Ջանլուիջի Դոնարումա – ՊՍԺ
  10. Կիլիան Մբապե – «Ռեալ Մադրիդ»