Այսօր՝ հուլիսի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 12:50-ի սահմաններում Լուսագյուղ գյուղի վարչական տարածքում բախվել են «Kia», «Ford» և «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն: