Foto

ՌԴ իրավապահների կողմից հետախուզվող 42-ամյա տղամարդը ներկայացել է ՀՀ ոստիկանություն

Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում վարչություն է ներկայացել Արմավիր գյուղի բնակիչ 42-ամյա մի տղամարդ, որը կաշառք տալու մեղադրանքով հետախուզվում էր ՌԴ իրավապահների կողմից.

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից, նշելով, որ  խափանման միջոց է ընտրվել կալանքը:

Նրա հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: