Նա նշել է, որ Փաշինյանի ներկայացրած «խաղաղուրթյունը» չի կարող գոյություն ունենալ, որովհետև նրա վարած հայ-ադրբեջանական կարգավորևման բանակցություններում Հայաստանը կզիջի է բոլոր ռազմավարական օբյեկտները և կհայտնվի ադրբեջանական շրջափակման մեջ, ստիպված կլինի ընդունել Ադրբեջանին անհրաժեշտ օրենքներ: Այդպիսի խաղաղության դեպքում Հայաստանը ոչ մի իրավունք չի ունենա, կլինեն միյան պարտականություններ: Եթե ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանը մնա վարչապետ, ապա դա կդառնա Հայաստանի պատմության ամենամեծ ողբերգությունը՝ Ցեղասպանությունից հետո:
«Իհարկե, Փաշինյանը մտավախություն ունի, որ եկեղեցին կարող է միավորել հայերին և ասել. «մի քվեարկեք նրա օգտին»: Եկեղեցին հասկանում է, որ նրա օգտին քվեարկել չի կարելի: Դա լինելու է հայ ժողովրդի ամենամեծ ողբերգությունը՝ Ցեղասպանությունից հետո»,- ասել է Արա Աբրահամյանը:
Նա ավելացրել է, որ Փաշինյանը պետք է համարձակություն ունենա և հայտարարի, որ հրաժարական է տալիս:
Խոսելով այն մասին, թե արդյոք այդպիսի սցենար հնարավոր է՝ Արա Աբրահամյանը նկատել է. «Երբեմն հրաշք լինում է: Կարող է հայ ժաղովրդի համար էլ այդպիսի հրաշք լինել»