Foto

Նիժնի Նովգորոդի օդանավակայանի ոստիկանության պետիը կասկածվում է ադրբեջանական սփյուռքին օգնելու մեջ. Արա Պողոսյան

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը (ФСБ) ձերբակալել է Նիժնի Նովգորոդի օդանավակայանի ոստիկանության պետին, որը կասկածվում է ադրբեջանական սփյուռքին օգնելու մեջ։ այս մասին գրել է քաղաքագետ Արա Պողոսյանը.

«Ըստ հաղորդագրության՝ Նամիկ Մուսաևը կասկածվում է անօրինական միգրանտների մուտքը Ռուսաստան կազմակերպելու մեջ։

Քննչական տվյալներով՝ փոխգնդապետ Մուսաևը ստեղծել է մի սխեմա, որի համաձայն միգրանտները վճարի դիմաց մուտք են գործել երկիր։ Մուսաևն ունեցել է «սերտ կապեր տարածաշրջանի ադրբեջանական սփյուռքի հետ և, հնարավոր է, այդ կապերը օգտագործել է իր շահերի համար»։

Տևական ժամանակ է, փորձում եմ բացատրել Ադրբեջանի կողմից Ռուսաստանում ձևավորած այն սխեման, որով Ադրբեջանը ձեռք է բերել քարոզչական, ադմինիստրատիվ, տնտեսական, ֆինանսական և այլ ռեսուրսներ Մոսկվայի քաղաքականության վրա ազդելու համար։

Դե ի՞նչ, դեռ Մոսկվայում շա՜տ են զղջալու հայ ազդեցիկ դեմքերին շարքից հանելու պրոցեսն առնվազն չկանխարգելելու համար, ինչի արդյունքում, հայկական ազդեցությունը փոխարինվեց ադրբեջանական ազդեցությամբ»։