Տավուշի մարզի Իջևան քաղաքի Արցախյան, Նալբանդյան, Երևանյան, Բերդ համայնքի Բերդ քաղաքի Լևոն Բեկի, Թումանյան, Թեհլերյան, Ալեք Մանուկյան, Տավուշեցու, Հայկ Նահապետի, Մեսրոպ Մաշտոցի, Սարալանջի փողոցներում, Նավուր և Իծաքար բնակավայրերում հուլիսի 15-ին ժամը 09:30-17։30 ընկած ժամանակահատվածում, գործարկվելու են էլեկտրական շչակներ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ փրկարար ծառայությունից՝ բնակչությանը խնդրելով չանհանգստանալ։