Foto

Ծաղիկները քաղում ենք ու թափում, վաղը հաստատ գործողությունների ենք գնալու. ակցիայի մասնակից

Ծաղիկն ամբողջությամբ թափում ենք, վաղը հաստատ գնալու ենք գործողությունների, կուզեք այսօր հատիկ-հատիկ մեզ հավաքեք, կուզեք վաղը եկեք մեր կողքը կանգնեք. մենք չուզենալով ենք դա անելու։ Այս մասին այսօր ակցիայի ժամանակ հայտարարեցին ջերմոցում ծաղիկ աճեցնող տնտեսվարողները։
Ակցիայի մասնակիցները հավաքվել են Էջմիածին–Երեւան ճանապարհին և սպառնում են փակել ճանապարհը։

«Շուտ փչացող ապրանքի մասին է խոսքը։ Դուք պատկերացնո՞ւմ եք՝ ինչ գումար են կորցնում այս մարդիկ։ Այստեղ մենակ ջերմոցի տերերն են, բա որ ջերմոցի տերերը իրենց աշխատողներով գան, կանանց հետ գան, այստեղ կհավաքվի արդեն հինգ-վեց հարյուր հոգի։ Մենք չենք ուզում օրենք խախտենլ, բայց այս պահվածքից ելնելով, մենք հասկանում ենք, որ սա ինչ-որ մեկի ծրագիրն է, որ գյուղացուն գազազացնի, հանի փողոց։ Բանը հասել է արդեն դրան, տղե՛րք։

Ոստիկանությունից էլ չենք վախենում, բանտարկվելուց էլ չենք վախենում, ծեծ ուտելուց էլ չենք վախենում։  Ես եմ մոտեցել ոստիկաններին, ասել եմ, որ գործողություն պիտի անենք։ Միգուցե այսօր, միգուցե վաղը, բայց եթե այսօր չանենք, վաղը անպայման անելու ենք։

Մենք չենք կարող 10 օր սպասել ենք, որ մի հատ գալստուկով մեկը գա, ասի՝ մենք բանակցում ենք Ռուսաստանի պատկան մարմինների հետ։

Թող ասեն՝  ծաղիկը բերեք, ցույց տանք, եթե բլոճ կա վրան, տեղում վառեք, եթե չկա, ուղարկեք Ֆրանսիա, բայց զիբիլ չդառնա, ես չթափեմ։ Սա է մեր պահանջը»,–ասաց նա։

Նշենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ ՍԱՏՄ–ն այսօր հայտարարություն է տարածել՝ նշելով, որ Ռուսաստանի Դաշնություն ծաղիկ արտահանելու խնդրով հետաքրքրված բոլոր տնտեսավարողներին ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հրավիրում է քննարկման։