Foto

Հայաստանը կարևորել է Նիդերլանդների հետ ուղիղ օդային հաղորդակցություն սկսելու հարցը

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարիկե Հարիետ Մոնրո-Վինտերին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են օդային տրանսպորտին և ջրային ոլորտներին վերաբերող հարցեր։

Նախարարը կարևորել է Նիդերլանդների հետ ուղիղ օդային հաղորդակցություն սկսելու անհրաժեշտությունը։

Ինչպես նաև շնորհակալություն է հայտնել Նիդերլանդների գործընկերներին ավիացիոն ոլորտում հայ մասնագետների վերապատրաստման հարցում ցուցաբերած աջակցության համար։

Անդրադարձ է կատարվել և երկուստեք կարևորվել է միջտարածաշրջանային համագործակցությունը։