Foto

Զելենսկին ազդարարել է կառավարությունում փոփոխությունների մասին և վարչապետի թեկնածու առաջարկել

Հանդիպում ունեցա առաջին փոխվարչապետ Յուլիա Սվիրիդենկոյի հետ։ Հանդիպման մասին սոցցանցերում գրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

«Ներկայացվել է Ուկրաինայի վերականգնմանը նվիրված՝ վերջերս անցկացված համաժողովի շրջանակում ՝ եվրոպական և ամերիկյան գործընկերների հետ Ուկրաինային աջակցության շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման վերաբերյալ զեկույց»։

Մենք պետք է հնարավորինս արագ իրականացնենք այն ամենը, ինչը կարող է նպաստել մեր պետության և հասարակության կայունությանը։

Քննարկեցինք նաև կոնկրետ միջոցառումներ, որոնք կարող են ամրապնդել Ուկրաինայի տնտեսական ներուժը, ընդլայնել ուկրաինացիների համար նախատեսված աջակցության ծրագրերն ու ընդլայնել մեր զենքի սեփական արտադրությունը։

Այդ նպատակով սկսում ենք Ուկրաինայում գործադիր իշխանության համակարգի վերափոխումը։ Ես առաջարկեցի, որ Յուլիա Սվիրիդենկոն գլխավորի Ուկրաինայի կառավարությունը և զգալիորեն թարմացնի դրա աշխատանքը։ Սպասում եմ, որ նոր կառավարության գործողությունների ծրագիրը կներկայացվի մոտ ապագայում», - նշել է Զելենսկին։