Foto

56-ամյա տղամարդուն վիճшբшնությшն ժամանակ դшնшկով հարվածել և ծանր մարմնական վնասվածք է պատճառել Հրազդան քաղաքի 48-ամյա բնակիչը

Հուլիսի 9-ին ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Հրազդան» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ Միկրոշրջան թաղամասի շենքերից մեկի բնակարանից «որովայնի առաջային և կողային պատի կտրած վերք» ախտորոշմամբ շտապօգնության խումբը հիվանդանոց է տեղափոխել մի տղամարդու։
Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչությունից հիվանդանոց օպերատիվ խումբ է մեկնել։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Կոտայքի մարզային քննչական վարչություն։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։
Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում քրեական ոստիկանները պարզել են, որ 56-ամյա տղամարդուն տանը կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ դանակով հարվածել և ծանր մարմնական վնասվածք է պատճառել Հրազդան քաղաքի 48-ամյա բնակիչը։ Նա հուլիսի 10-ին Միկրոշրջան թաղամասում ձերբակալվել և տեղափոխվել է Կոտայքի մարզային վարչություն, որտեղ խոստովանել է արարքը։
Հանցագործության գործիք դանակը հայտնաբերվել է։
Տղամարդը ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին։ Նախաքննությունը շարունակվում է։