Foto

Շատ խիստ մաքսատուրքեր կսահմանենք Ռուսաստանի նկատմամբ, եթե Ուկրաինայի հարցով գործարքին չհաջողվի հասնել 50 օրվա ընթացքում․ Թրամփ

Մտադիր ենք շատ խիստ մաքսատուրքեր սահմանել Ռուսաստանի նկատմամբ, եթե Ուկրաինայի հարցով գործարքին չհաջողվի հասնել 50 օրվա ընթացքում։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտտեի հետ հանդիպման ժամանակ։

«Եթե ես Պուտինի փոխարեն լինեի և լսեի, թե ինչ է նախատեսում Թրամփը առաջիկա 50 օրվա ընթացքում, ես կմտածեի՝ չարժե՞ արդյոք Ուկրաինայի հետ բանակցությունների սեղանի շուրջ նստել»,-Թրամփի հայտարարությունից հետո նման կարծիք է հայտնել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն։