Մասաչուսեթսի Ֆոլ Ռիվեր քաղաքում տեղի ունեցած հրդեհը դարձել է ողբերգություն. կիրակի ուշ երեկոյան Gabriel House անունով ծերանոցում բռնկված կրակի հետևանքով զոհվել է 9 մարդ, ևս 30-ը՝ վնասվել։ Հրդեհի պահին շենքում բնակվում էր շուրջ 70 տարեց։
Հրշեջների խոսքով՝ դեպքի վայր ժամանելիս նրանք տեսել են, թե ինչպես են մարդիկ փորձում փրկվել պատուհաններից, իսկ հիմնական մուտքից դուրս է գալիս կրակ։ Վնասվածների թվում են նաև հինգ հրշեջներ, սակայն նրանց վնասվածքները հիմնականում թեթև են։
Fall River-ի քաղաքապետ Փոլ Քուգանը նշել է, որ «շատ բնակիչներ օգնության կարիք ունեին դուրս գալու համար, և հրշեջների հերոսական գործողությունների շնորհիվ հնարավոր եղավ փրկել մեծ թվով մարդկանց»։
Այս պահին դեպքի պատճառները հետաքննում են նահանգային ոստիկանությունն ու հրշեջ ծառայությունները։ Gabriel House-ը գործում է 1999-ից և ունի շուրջ 100 բնակարան։ Նշվում է, որ հաստատությունում պետք է 24-ժամյա հերթապահություն ապահովված լինի։
Քաղաքի հրշեջ ծառայության պետ Ջեֆրի Բեյքոնն ասել է. «Սա աներևակայելի ողբերգություն է։ Մեր խորին ցավակցություններն ենք հղում բոլոր զոհվածների հարազատներին և համայնքին»։