Ուկրաինայի Սումի քաղաքում հուլիսի 14-ի կեսօրին տեղի է ունեցել ևս մեկ պայթյուն՝ առնվազն չորրորդը նույն օրվա ընթացքում։ Տեղեկությունը հայտնել է «Հանրային» լրատվամիջոցը՝ իր Telegram-ալիքում։
Պաշտոնական աղբյուրները դեռ չեն ներկայացրել մանրամասներ՝ պայթյունի բնույթի, հետևանքների կամ զոհերի մասին։ Սակայն քաղաքում պահպանվում է բարձր պատրաստվածության ռեժիմ։
Սումին վերջին շաբաթների ընթացքում պարբերաբար հայտնվում է հրթիռային հարձակումների թիրախում՝ որպես ռազմավարական տարածք Ուկրաինայի հյուսիս-արևելքում։