Եվրոպացի փորձագետները պնդում են, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խստացումը, մասնավորապես ռուսական բանկերի անջատումը SWIFT-ից, վնասում է հենց Եվրամիությանը: Այս մասին հայտնել էՌուսաստանի Արտաքին հետախուզության ծառայության մամուլի գրասենյակը։
«Եվրոպացի փորձագետները համառորենփորձում են համոզել Եվրահանձնաժողովին, որ ԵՄ-ի համար վնասակար է Ռուսաստանի տնտեսության դեմ սահմանափակող միջոցների հետագա խստացումը», - ասված է հաղորդագրության մեջ:
Նյութում նշվում է, որ եվրոպացի պաշտոնյաներն անտեսել են պրոֆիլային մասնագետների կարծիքը։ Դրա պատճառով ԵՀ-ի միջոցառումները խաթարել են արևմտյան ֆինանսական ենթակառուցվածքի նկատմամբ վստահությունը հարավի երկրների շրջանում և հանգեցրել Չինաստանում, Ռուսաստանում, Հնդկաստանում և Սաուդյան Արաբիայում վճարային համակարգերի զարգացմանը: