Foto

Վաղը ԱԺ-ում ոչ թե ազգայնացնելու, այլ ռեկետ են անելու, խլելու են ՀԷՑ-ը․ Գոհար Մելոյան (տեսանյութ)

Վաղը ԱԺ-ում իշխանությունները ոչ թե ազգայնացնելու, այլ ռեկետ են անելու, խլելու են ՀԷՑ-ը։

«Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է սահմանադրագետ Գոհար Մելոյանը․

«Սեփականության իրավունքը Հայաստանում հնարավոր է սահմանափակել։ Բայց Սահմանադրությունը տալիս է դեպքերը, երբ կարող են սահմանափակել։ Օրինակ, երբ ճանաչվում է հանրային գերակա շահ, բայց նախնական և համարժեք փոխհատուցմամբ՝ պլյուս 15 տոկոս։

Մյուս դեպքը, երբ կա օրինական ուժի մեջ մտած դատական ակտ, դա ևս չկա։ Եթե, օրինակ, Սամվել Կարապետյանի դեմ փողեր լվացման  գործ լիներ ու մեղադրական վճիռ լիներ։

Իշխանությունն ընդամնեը փոփոխություններ է կատարել ՀԾԿՀ և էներգետիկայի մասին օրենքներում ու մեխանիզմ է ներդրել՝ ինչպես խլել ՀԷՑ-ը։ Դա հակաիրավական  ճանապարհ է, սեփականատերը միջազգային ատյաններում դատի է տալու և շահելու է»,- նշել է Մելոյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում․