Foto

Վթարված ինքնաթիռ, արյան հետքեր . ԱՄՆ-ում առեղծվածային դեպք

ԱՄՆ Ալաբամա նահանգի Ալբերտա քաղաքում վթարված փոքր ինքնաթիռում հայտնաբերվել է արյունով լցված սրահ, սակայն օդաչուն՝ առեղծվածային կերպով անհետացել է։ Այս մասին հայտնում է WKRG պորտալը։

Cessna տեսակի երկտեղանոց օդանավը վթարվել է հունիսի 26-ին՝ ընկնելով դաշտում։ Այն հայտնաբերվել է հաջորդ օրը, սակայն ինքնաթիռում մարդ չի եղել։ Ո՛չ օդաչուի մարմինը, ո՛չ վիրավորներ չեն հայտնաբերվել, և հարակից հիվանդանոցներ նույնպես որևէ դիմում չեն ստացել։

Իրավապահները պարզում են ինքնաթիռի սեփականատիրոջ ինքնությունը և շարունակում որոնողական գործողությունները՝ փորձելով բացահայտել օդաչուի անհետացման մանրամասները։