Foto

Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևը հրավիրվել է ՌԴ արտգործնախարարություն՝ Բաքվում տեղի ունեցած գործողությունների համար բացատրություններ տալու

Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևը հրավիրվել է ՌԴ արտգործնախարարություն ՝ Բաքվի «անբարյացակամ գործողությունների» և «ռուս լրագրողների անօրինական կալանքի» կապակցությամբ: Այս մասին հաղորդում է ռուսական դիվանագիտական գերատեսչությունը։

Իսկ ահա Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը հետաքրքրված է Ադրբեջանի հետ լավ հարաբերություններ զարգացնելով, սակայն ափսոսում է Բաքվի կողմից կայացված որոշումների համար։

«Մենք ակնկալում ենք, որ նման պարզություն կհայտնվի մոտ ապագայում», - ասել է նա։

Բացի այդ, Պեսկովը նաև ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև զրույցը օրակարգում չէ. «Այս պահին նման զրույց օրակարգում չէ, բայց, մյուս կողմից, եթե դրա կարիքը լինի, այն կկայանա հնարավորինս շուտ»։