Foto

Հոմպլեքսում Բաքվի անունով կախիչներ են վաճառում. ֆեյսբուքյան օգտատեր

Մարդիկ սոցիալական ցանցերում նեռվայնացել են, որ էն Հոմպլեքսում Բաքվի անունով կախիչներ են վաճառում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է օգտատեր Արամ Գևորգյանը:

«Ես ընդհանրապես զարմացած չեմ այդ փաստով, որովհետև.

1. Մոլը բացվել է Նիկոլի բարձր հովանու ներքո ու մասնակցությամբ։ Հիշենք, որ նա թուրք բառից չի վիրավորվում։

2. Մոլը վերանորոգել է «հայերին ճանաչելով թուրքերին ավելի շատ եմ սիրում» մտքի հեղինակ մերձավանցի տխրահռչակ ուսուցչի տունը։

3. Մոլում աշխատում է/են Նիկոլի ընտանիքի հետ ջերմ հարաբերություններ ունեցող սուբյեկտներ։

Էսքանի հետո զարմանո՞ւմ եք, որ «Bakü Lüks Askı» անունով կախիչներ են վաճառում էտ առևտրի կենտրոնում։

Ինձ համար շա՜տ վաղուց, իսկ 2020-ից հետո առավել ևս սև ցուցակում են թուրքական ապրանքների վաճառակետերն ու թուրքականի (նիկոլականի) հետ ասոցացվող անձինք. կլինի վայկիկի, կլինի Հոմպլեքս։ Ես իմ մասով սրանց բոյկոտում եմ ու նույնն էլ ընկերներիս եմ խորհուրդ տալիս։ Մի՛ նպաստեք սրանց աշխատավարձ ստանալուն, մի՛ նպաստեք սրանց թրքասիրության քարոզին»: