Foto

ՄԱԿ-ը հայտնել է ուկրաինացի զինվորականների կողմից գնդակահարված ռուսների թվի մասին

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակը հայտնել է, որ Ուկրաինայի զինված ուժերը գնդակահարել են առնվազն 26 ռուս զինծառայողի 2022 թվականի փետրվարից ի վեր։ Նրանց մեծ մասը եղել է գերի։

Զեկույցում նշվում է, որ գրեթե բոլոր դեպքերը տեղի են ունեցել 2022-ին և 2023-ի սկզբին։ Բացի դրանից, արձանագրվել են նաև գերիների նկատմամբ խոշտանգումներ՝ փայտերով ծեծ, էլեկտրաշոկեր, շների հարձակման կիրառում։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ռուս զինվորականներից մեկը պատմել էր գերի ընկնելու ժամանակ տարված դաժան վերաբերմունքի մասին՝ ընդգծելով ֆիզիկական և հոգեբանական ճնշումները, գրում է Лента.ру-ն։