ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը օրվա ընթացքում Սիրիայի դեմ ԱՄՆ պատժամիջոցները մեղմացնող հրաման կստորագրի։
Այս մասին հայտնել է Սպիտակ տանը հավատարմագրված CBS-ի թղթակից Ջենիֆեր Ջեյքոբսը։
«Այսօր Թրամփը Սիրիայի դեմ ԱՄՆ պատժամիջոցները մեղմացնող հրաման կստորագրի», - գրել է նա X սոցիալական ցանցում։
Ավելի վաղ՝ մայիսի 4-ին Թրամփը Էր-Ռիադում բանակցություններ է վարել Սիրիայի ժամանակավոր ղեկավար Ահմեդ ալ-Շարաայի հետ, որը 25 տարվա ընթացքում այս երկու երկրների ղեկավարների առաջին հանդիպումն էր։ Ամերիկացի առաջնորդը հայտարարել է, որ Վաշինգտոնը կսկսի վերացնել Դամասկոսի նկատմամբ տասնամյակներ շարունակ կիրառված սահմանափակումները, որոնք նա սահմանել էր Հաֆեզ ալ-Ասադի և նրա որդու՝ Բաշար ալ-Ասադի կառավարման օրոք։