Foto

Կոտայքում բախվել են «Էլնոր» ընկերության «Գազել»-ն ու «ՎԱԶ 2107»-ը. կա 4 տուժած

Այսօր՝ հունիսի 30-ին, ավտովթար է տեղի ունեցե Կոտայքի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 14:10-ի սահմաններում Եղվարդ-Աբովյան ավտոճանապարհին՝ ժողովրդին հայտնի Զովունի վարչական տարածքում՝ ջերմոցների խաչմերուկում, բախվել են բեռնատար «Գազել»-ն ու «ՎԱԶ 2107»-ը: 
 
Վթարի հետևանքով 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն: 
 
Բախման հետևանքով բեռնատար «Գազել»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ճամփեզրին տեղադրված 2 բետոնե պաշտպանիչ հենասյուներին, որոնցից մեկը շրջել է ու հայտնվել երթևեկելի գոտուց դուրս: 
 
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը:

Բեռնատար «Գազել»-ը պատկանում է «Էլնոր» ընկերությանը: