Ուկրաինայի փոխվարչապետ Օլգա Ստեֆանիշինան խոսել է Կանադայի՝ ռուսական Ան-124 «Ռուսլան» ինքնաթիռը առգրավելու և Կիև տեղափոխելու ծրագրերի մասին։ Այս մասին նա հայտնել է Facebook-ում։
«Ինքնաթիռի առգրավման հայցի ներկայացումը դատարան Արդարադատության և Արտաքին գործերի նախարարության աշխատակիցների՝ մեր գործընկերների հետ սերտ համագործակցության քրտնաջան աշխատանքի համատեղ արդյունքն է»,- գրել է նա։
Ստեֆանիշինայի խոսքով՝ ինքնաթիռի տեղափոխումը Կիև «միջազգային իրավունքի աշխատանքի հիանալի օրինակ է»։
Ռուսական ինքնաթիռը Կանադայում մնացել է 2022 թվականի փետրվարից։ Ինքնաթիռը COVID-ի թեստեր էր տեղափոխում, սակայն ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո ռուսական ինքնաթիռին արգելվել է լքել Կանադան։