Foto

ԵՄ-ն Ուկրաինային «օգնել է» Ռուսաստանի սառեսցված ակտիվներով

ԵՄ-ն հերթական տրանշի շրջանակներում մեկ միլիարդ եվրո է փոխանցել Ուկրաինային Ռուսաստանի սառեցված ակտիվների հավելյալ ներդրումից ստացված եկամուտներից: Այս մասին ասվում է Եվրահանձնաժողովի կայքում։

«Եվրահանձնաժողովը Ուկրաինային հատկացրել է բացառիկ մակրոֆինանսական օգնության չորրորդ տրանշը՝ մեկ միլիարդ եվրոյի չափով, դրանով իսկ ամրապնդելով ԵՄ-ի՝ որպես Ուկրաինայի խոշորագույն դոնորի դերը», - ասված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ Եվրահանձնաժողովի կողմից Ուկրաինայի վարկավորման ընդհանուր ծավալը տարեսկզբից հասել է վեց միլիարդ եվրոյի: Ապագայում ԵՄ-ն նախատեսում է Կիևին փոխանցել ևս 12,1 միլիարդ եվրո: Էկոնոմիկայի հարցերով եվրահանձնակատար Վալդիս Դոմբրովսկիսը հայտարարել է, որ ԵՄ-ն կշարունակի աջակցել Ուկրաինային ինչպես քաղաքական, այնպես էլ ֆինանսական և ռազմական առումով: