Foto

Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին բեռնատարի խցիկ է այրվել. տուժածներ չկան

Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը մայիսի 8-ին, ժամը 16:09-ին ահազանգ է ստացել, որ Փամբակ գյուղում այրվում է ավտոմեքենա։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի մոտ 17-րդ կմ-ին՝ ընթացքի մեջ գտնվող GAZelle մակնիշի բեռնատարի խցիկում:

Ըստ աղբյուրի՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 16։37-ին, մարվել՝ 16։56-ին։ Այրվել է բեռնատարի խցիկը։