Foto

ԵՄ-ն Ուկրաինային կտրամադրի 1 միլիարդ եվրո

Մայիսի 9-ին Կիև կատարելիք այցի ընթացքում ԵՄ արտաքին գործերի նախարարները կհայտարարեն Ուկրաինային զենքի արտադրության համար 1 միլիարդ եվրո տրամադրելու մասին, Վարշավայում ԵՄ արտաքին գործերի նախարարների հանդիպումից հետո մամուլի ասուլիսում հայտարարել է ԵՄ արտաքին գործերի նախարար Կայա Կալասը։

«Նախարարները վաղը կմեկնեն Ուկրաինա և այնտեղ կհայտարարեն Ուկրաինայի պաշտպանական արդյունաբերությանը 1 միլիարդ եվրո հատկացնելու մասին», - ասաց նա։