Foto

Մենք բոլորս Աստծո սիրելի զավակներն ենք, եկեք միասնական լինենք և միասին քայլենք. Հռոմի նորընտիր Պապը հանդես է եկել հավատացյալներին ուղղված իր առաջին ելույթով

Հռոմի նորընտիր Պապը հանդես է եկել հավատացյալներին ուղղված իր առաջին ելույթով: 

«Պապը միշտ օրհնում է ամբողջ աշխարհը: Հիմա ես ուզում եմ, որ կարողանամ այս նույն օրհնությունը տալ ձեզ, քանի որ Աստված սիրում է ձեզ, Աստված սիրում է բոլորիդ:

Մենք բոլորս Աստծո սիրելի զավակներն ենք: Ուրեմն եկեք միասնական լինենք և միասին քայլենք։ Մենք Հիսուս Քրիստոսի աշակերտներն ենք: Հիսուս Քրիստոսը գնում է մեզանից առաջ, մենք հետևում ենք նրան:

Ես սուրբ Օգոստինոսի որդին եմ, ավգուստինացի, բայց ձեզ հետ քրիստոնյա եմ։ Եվ այս առումով մենք բոլորս միասին պետք է գնանք դեպի ճշմարիտ հավատքը, որի համար Աստված պատրաստել է մեզ:

Թող Ամենակարող Աստծո՝ Հոր, Որդու և Սուրբ Հոգու օրհնությունները լինեն ձեզ վրա և միշտ ձեզ հետ լինեն»,-ասել է նա: