Foto

ՀՀԿ ներկայացուցիչները վերահաստատել են Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացի վերաբերյալ ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության դիրքորոշումը

Այսօր Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի անդամները, ՀՀ 3-րդ Նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ կուսակցության գրասենյակում հանդիպել են «Արթուն ենք» շարժման ներկայացուցիչներին: Այս մասին տեղեկացնում է Հանրապետական կուսակցության ֆեյսբուքյան էջը: 

Շարժման անդամները ներկայացրել են իրենց պատկերացումները վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացի վերաբերյալ:

ՀՀԿ ներկայացուցիչները վերահաստատել են ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անվստահության գործընթացի վերաբերյալ դիրքորոշումը: