Մայիսի 8-ը կդառնա «նշանակալի օր»։ Այսպես է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեկնաբանել Մեծ Բրիտանիայի հետ առևտրային գործարքի հնարավոր կնքման մասին լուրերը, հաղորդում Է Reuters գործակալությունը:
«Սա պետք է շատ մեծ և հուզիչ օր լինի Ամերիկայի Միացյալ Նահանգների և Միացյալ Թագավորության համար», - նշել է պետության ղեկավարը:
Նա նաև հայտնել է, որ Սպիտակ տանը տեղի կունենա մամուլի ասուլիս։