«Ես 25 տարի աշխատելով Պատանի հանդիսատեսի թատրոնում, իրավունք չունե՞մ հրավիրել իմ հարազատին։
Հարցումից հետո կամ կդիտի հարազատս, կամ՝ ոչ։ Երբեք նման խնդիր չի եղել, ինքս թատրոնի կուլիսներում եմ մեծացել, երբեք նման բան չեմ տեսել։ Դե արի ու մի գժվի»,- Tert.am Life-ի հետ զրույցում՝ անդրադառնալով Քաղաքապետարանի կողմից հրավիրատոմսերն արգելելու նոր որոշմանը, պատմեց դերասանուհի Մարի Սանթրոսյանը։
«Այսօր նույն բեմում արդեն տղայիս հետ եմ բեմ բարձրանում, 9 տարեկան տղաս ապրում է թատրոնով, խորհուրդներ է ստանում մեր թատրոնի վաստակաշատ դերասաններից, ի՞նչ պետք է ասեմ՝ «տղա ջան, թատրոնը լավ բան չի՞։ Դերասանի աշխատանքը չի գնահատվո՞ւմ...»,- մեզ հետ զրույցում ասաց դերասանուհին:
Նրա խոսքով՝ այսօր, երբ երեխանները դիտում են գունեղ ներկայացում, բեմի գեղեցիկ ձևավորմամբ ու զգեստներով, այդ ամենը Էմին Թորոսյանի աշխատանքի շնորհիվ է, քանի որ ոչինչ չի խնայում թատրոնի համար:
«Եվ ի՞նչ եք ուզում վերջապես։ Թողե՛ք աշխատենք»,- ամփոփեց Մարի Սանթրոսյանը:
Ավելի վաղ հայտնել էինք՝ ռեժիսոր Դավիթ Հարությունյանը Tert.am Life-ի հետ զրույցում նշել էր, որ Քաղաքապետարանում ամեն բան անում են, որ Էմին Թորոսյանը թողնի ՊՀԹ-ի տնօրենի պաշտոնը: