Foto

Ռուսաստանն ու ԱՄՆ-ը քննարկում են Եվրոպա ռուսական գազի մատակարարումները վերականգնելու հնարավորությունը. Reuters

Ռուսաստանն ու ԱՄՆ-ը քննարկում են Եվրոպա ռուսական գազի մատակարարումները վերականգնելու հնարավորությունը։

Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով իր աղբյուրներին։

Բանակցություններին մոտ կանգնած աղբյուրները նշել են, որ Մոսկվայի դերի վերականգնումը ԵՄ գազի շուկայում կարող է օգնել ամրապնդել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղ համաձայնագիրը:

Հիշեցնենք, որ Եվրոպան կրճատել է ռուսական գազի ներմուծումը 2022 թվականին՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ռազմական գործողությունների սկսվելուց հետո։ Գործակալության տվյալներով՝ դրա արդյունքում «Գազպրոմի» վնասները կկազմեն 7 միլիարդ դոլար։