Foto

«Հայաստանը ես եմ» նախաձեռնության անդամները՝ նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանի գլխավորությամբ, այցելել են Եռաբլուր

«Հայաստանը ես եմ» նախաձեռնության անդամները՝ նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանի գլխավորությամբ, այցելեցին Եռաբլուր՝ հարգանքի տուրք մատուցելու հայրենիքի համար մարտնչած ու իրենց կյանքը չխնայած հերոսների հիշատակին։ Այս մասին տեղեկացնում է նախաձեռնության ֆեյսբուքյան էջը: 

«Նշենք, որ 1992 թ. մայիսի 8-ին է ազատագրվել հայկական Շուշին՝ դառնալով ազգային միասնության և հաղթանակի խորհրդանիշ։ Այսօր, ցավոք, այն ժամանակավորապես գերեվարված է՝ 2020 թվականի ադրբեջանական ագրեսիայի, ՀՀ իշխանությունների անհետևողական, սխալ և պետականակործան քաղաքականության պատճառով։

❗️Շուշիի և Արցախի ժամանակավոր բռնազավթումը մեր ազգային արժանապատվության հարցն է, որն անխոս վերականգնվելու է։

Հավերժ փառք հայրենիքի համար կռված բոլոր հերոսներին»,-նշված է գրառման մեջ։