Իսրայելական ավիացիան հարվածներ է հասցրել Եմենի մայրաքաղաք Սանայում գտնվող գլխավոր միջազգային օդանավակայանին և հութիների վերահսկողության տակ գտնվող այլ օբյեկտներին: Այդ մասին հայտնում է BBC-ին։
Իսրայելի զինված ուժերի հրամանատարությունը հայտնել է, որ օդանավակայանն ամբողջությամբ դուրս է եկել շահագործումից։
Հութիների վերահսկողության տակ գտնվող լրատվամիջոցների տվյալներով՝ հարվածների հետևանքով երեք մարդ է զոհվել։ AFP-ն, մեջբերելով Սանայի օդանավակայանի ներկայացուցչին, հայտնել է, որ հարձակման հետևանքով այն ամբողջությամբ ոչնչացվել է:
«Yemenia Airlines-ին պատկանող յոթ ինքնաթիռներից երեքը ոչնչացվել են Սանայի օդանավակայանում, իսկ Սանայի միջազգային օդանավակայանն ամբողջությամբ ավերվել է»,- ասել է նա։
Իսրայելական բանակի հայտարարության մեջ ասվում է, որ «կործանիչները հարվածել և ավիրել են հութիների ենթակառուցվածքը Սանայի գլխավոր օդանավակայանում», ինչպես նաև հարվածել են մայրաքաղաքի տարածքում գտնվող «մի քանի կենտրոնական էլեկտրակայաններին»:
Աղբյուրը`Panorama.am