Ղրիմի խորհրդարանի ղեկավար ՎլադիմիրԿոնստանտինովը թերակղզու ճանաչումը Ռուսաստանի Դաշնության մաս է անվանել նոր աշխարհակարգի ձևավորման առանցքային կետ: Քաղաքական գործչիխոսքերը մեջբերում է Ria Novosti-ն։
Կոնստանտինովի կարծիքով՝ Ղրիմիճանաչումը որպես Ռուսաստանի մաս կարող է ընկալվել որպես տեղի ունեցած բոլոր փոփոխությունների ճանաչման սկիզբ: «Սաոչ միայն տարածքային հարց է, այլ ստեղծված իրավիճակի ֆունդամենտալճանաչում, նոր աշխարհակարգի ձևավորման առանցքային կետ», - հայտարարել է նա:
Քաղաքական գործիչն ընդգծել է, որ առանց Ղրիմը ռուսական տարածք ճանաչելու խաղաղության հասնելը դժվար կլինի։ Նակարծում է, որ առանց այդ փաստը հաշվի առնելու բանակցությունները կհանգեցնեն այնպիսի իրավիճակի, ինչպիսին ստեղծվել է Մինսկի համաձայնագրերի շուրջ, երբ խնդիրները չեն լուծվել, իսկ հակամարտությունը միայն հետաձգվել է։