Ճապոնական Համամացու քաղաքում բեռնատարը վրաերթի է ենթարկել տարրական դպրոցի մի խումբ աշակերտների։ Այս մասին հայտնում էՃապոնիայի հանրային հեռուստատեսությունը(NHK) ։
Միջադեպը տեղի է ունեցել տեղի կենդանաբանական այգու մերձակա ճանապարհներից մեկում։
Իրավապահ մարմինների տվյալներով՝ առնվազն չորս երեխա է տուժել։
Նրանցից մեկը ծանր, անգիտակից վիճակում հոսպիտալացվել է:
Դեպքի վայրում աշխատում է ոստիկանությունը, պարզվում են դեպքի հանգամանքները:
աղբյուրը՝ lurer.com