Ռուսաստանը պատրաստ է ոչ թե հրադադար կնքել, այլ խաղաղություն կնքել Ուկրաինայի հետ։ Այս մասին ամերիկյան NBC հեռուստաալիքին ասել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, փոխանցում է БелТА-ն։
«Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ընդհանրապես ոչ ոքի ոչինչ պարտական չէ։ Ինչ վերաբերում է զինադադարին, ապա ՌԴ-ն պատրաստ է դրան: Ռուսաստանը վաղուց պատրաստ է, որ ոչ թե պարզապես հրադադար հաստատել, այլ խաղաղություն կնքել», - հայտարարել Է Լուկաշենկոն։
Նրա խոսքով՝ խաղաղությունը կգա այն ժամանակ, երբ ԱՄՆ-ն կկարողանա «գլուխ հանել» Ուկրաինայի հետ խաղաղություն կնքելու հարցում, Իսկ Եվրոպայի երկրները «կազմ ու պատրաստ շարք կանգնեն»: