Foto

Կամչատկայի ափերի մոտ 3,7 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Մարտի 24-ի առավոտյան Խաղաղ օվկիանոսում՝ Կամչատկայի արևելյան ափերի մոտ, 3,7 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին «Կոմերսանտին» հայտնել են ՌԴ Գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղից։

Սեյսմիկ իրադարձության էպիկենտրոնը գտնվել է Պետրոպավլովսկ-Կամչատսկից 158 կմ դեպի արեւելք։ Օջախը գտնվել է ծովի հատակից 57 կմ խորության վրա։

Արտակարգ իրավիճակների նախարարության տարածաշրջանային գլխավոր վարչությունից հայտնում են, որ երկրաշարժը չի զգացվել Կամչատկայի երկրամասի բնակեցված վայրերում։

աղբյուրը՝ lurer.com